Վաղվանից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով՝ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի այսօր, հայտնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն էլ տեղեկացրել է, որ Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ Մասնավորապես, ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր՝ մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր