Այսօր Սոչիում հանդիպելու են Պուտինն ու Էրդողանը

Այսօր Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը։ Մինչ այս խոսվում էր Պուտինի հնարավոր այցի մասին Անկարա։ Թուրքական կողմից մի քանի անգամ ասել էին, թե օգոստոսին սպասում են Ռուսաստանի նախագահին, ռուսական կողմից չէին հերքում Պուտինի այցի հնավորությունը, բայց և չէին հաստատում և, ի վերջո, ոչ թե Պուտինն է գնում Թուրքիա, այլ Էրդողանը՝ Ռուսաստան, ու այսօր նրանք հանդիպելու են Սոչիում։

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանը լայնորեն քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և միջազգային ու տարածաշրջանային առկա խնդիրները։

Հիմնական հարցերից մեկը հացահատիկի գործարքն է, որից Ռուսաստանը դուրս եկավ հուլիսի 17-ին, Մոսկվան չերկարացրեց Թուրքիայի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը, որի հիման վրա ուկրաինական նավահանգիստներից մեկ տարվա ընթացքում հացահատիկ էր արտահանվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Էրդողանը իրենց հանդիպմանը «կկենտրոնանան սևծովյան հացահատիկի գործարքի վրա»

Էրդողան-Պուտին բանակցություններից առաջ թուրքական քաղաքական շրջանակներից ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել են, որ նախկին տեսքով, նախկին պայմաններով գործարքի վերականգնման շանսերը փոքր են։ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի դիրքորոշումների տարբերությունները հնարավորություն չեն տալիս արդյունավետ ու փախշահավետ կերպով լուծել հարցը, ասել է նա։

Ռուսաստանն իր պայմաններն է դրել, որ այդ գործարքով արտահանվի նաև ռուսական հացահատիկ և պարարտանյութեր։ Դրա իրականացման համար պետք է որոշ պատժամիջոցներ թուլացվեն։ Մասնավորպես, գործարքում ներգրավված ռուսական բանկերը կրկին միցավեն բանկային փոխանցումների համար անհրաժեշտ SWIFT միջազգային համակարգին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն ռուսական յոթ բանկերի դուրս թողեց SWIFT-ից

«Էրդողանը կցանկանար որոշ հաղթաթղեր ստանալ ու դրանցով մեկնել ՄԱԿ-ի գլխավոր ասմաբլեա, ամրացնել իր դիրքերը, բայց նա դժվար թե ռուսական կողմից որևէ իրական երաշխիքներ ստանա, քանի դեռ հացահատիկի գորածարքը գտնվում է փակուղային իրավիճակում, տեսականորեն հնարավոր է գործարքի կարճաժամկետ ապասառեցում», - ասել է թուրքական քաղաքական աղբյուրը։

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի նոր առաջարկներում որոշ զիջումներ կան։ Մասնավորապես, որ «Ռոսսելխոզբանկի» եվրոպական դուստր ընկերությունները միանան SWIFT համակարգին, պարարտանյութեր արտադրող ձեռնարկությունները դուրս բերվեն պատժամիջոցների ցանակից, բայց Մոսկվան հայտարարել էր, որ ոչ թե «Ռոսսելխոզբանկի» դուստ ընկերությունները, այլ հենց բանկը միացվի SWIFT-ին։

Պուտին-Էրդողան հանդիումից մեկ օր առաջ ռուսական ուժերը կրկին օդային հարձակում են գործել Օդեսայի մարզի նավահանգիստների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը անօդաչու սարքերով հարված է հասցրել Օդեսայի շրջանին