Արցախից հերքում են ամրաշինական աշխատանքների մասին ադրբեջանական հաղորդագրութունը

Արցախից հերքում են Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքների մասին ադրբեջանական կողմի հաղորդագրութունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին` ժամը 18:10-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։