Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են կրակ բացելու համար


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Իրադարությունը սրվել է երկու օր առաջ. Վարդենիսի սահմանին ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի և երկու վիրավոր։

Բաքուն, իր հերթին, այսօր հաղորդում է, թե «հայկական կողմից է կրակ արձակվել Դաշքեսանի և Նախիջևանի դիրքերի ուղղությամբ»։

XS
SM
MD
LG