Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան, կա մեկ վիրավոր. ՊԲ


Սեպտեմբերի 3- ին՝ ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 15։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG