Ադրբեջանական Կարմիր մահիկի գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը հայտարարել է, որ 40 տոննա ալյուրը Ստեփանակերտ հասցնելու հարցով բանակցությունները շարունակվում են, ադրբեջանական կողմը սպասում է պատասխանի։
«Արդեն չորս օր է՝ Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհին ենք, բանակցությունները շարունակվում են։ Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչև մեր բեռները հասնեն Խանքենդիի (Ստեփանակերտի) հայ բնակիչներին», - ասել է Միրզոևը։
Արցախի բնակիչները կտրականապես մերժում են Ադրբեջանից որևէ սննդամթերքի ներկրում, ինչպես նաև Աղդամի ճանապարհի գործարկումը՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արայիկ Հարությունյանը պնդում է՝ մթերք ստանալու են միայն Լաչինով, Բաքուն ալյուր է ուղարկում Աղդամով