Աշխարհի ամենահեղիանակավոր տնտեսական վերլուծական կառույցներից մեկը՝ Standard & Poor's գործակալությունը բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ վարկային ռեյտինգը՝ թե՛ ազգային տարադրամով, թե՛ արտարժույթով՝ B+-ից դարձնելով այն BB-:
Գործակալության պնդմամբ, Հայաստանի տնտեսության զարգացման կանխատեսումները կայուն բնույթ են կրում։
«Հայաստանում ՀՆԱ-ի աճը ինչպես նաև ֆինանսական և արտաքին տնտեսական ցուցանիշները բարելավվում էին դեռ մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կարծում ենք, որ ՀՆԱ-ի իրական աճը հաջորդ տարիներին ևս համեմատաբար բարձր կլինի», - նշված է Standard & Poor's-ի հրապարակած զեկույցում։
Գործակալության պնդմամբ, 2023 թվականին Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 7,5 տոկոս։
«Եթե ծայրահեղ սցենարները, ասենք՝ Ադրեջանի հետ ուղիղ ռազմական հակամարտությունը բացառվեն, ապա Հայաստանում տնտեսական աճի հեռանկարները հաստատուն բնույթ կկրեն», - պնդում են Standard & Poor's-ի փորձագետները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայաստանի տնտեսությունը բում է ապրում․ Փաշինյան