BRICS-ի ղեկավարները «համաձայնության են եկել ընդլայնման հարցում»

Հարավաֆրիկյան Հանրապետություն - BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները, Յոհանեսբուրգ, 23-ը օգոստոսի, 2023թ.

BRICS-ի առաջնորդները պայմանավորվել են զարգացող խոշոր տնտեսությունների ակումբի ընդլայնման և նոր անդամների ընդունման պայմանների շուրջ, հայտարարել են Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտոնյաները:

Յոհանեսբուրգում անցկացվող եռօրյա գագաթնաժողովի օրակարգում գերակշռում էին BRICS-ի ընդլայնման կոչերը: BRICS-ի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան:

ՀԱՀ ներկայացուցիչները հայտնել են, որ ավելի քան երկու տասնյակ երկրներ պաշտոնական հայտ են ներկայացրել BRICS-ին միանալու համար: Դա կազմում է աշխարհի բնակչության 40 տոկոսը և համաշխարհային տնտեսության մեկ քառորդը։

Երեկ Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորն ասել է, որ BRICS-ի ղեկավարները «համաձայնության են եկել ընդլայնման հարցում», և մանրամասն հայտարարություն կարվի այսօր՝ մինչև գագաթնաժողովի փակումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը BRICS-ի գագաթնաժողովին ելույթ է ունեցել տեսակապով՝ խուսափելով ձերբակալվելու վտանգիցՄեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը Լավրովը ժամանել է ՀԱՀ՝ BRICS-ի գագաթնաժողովին