Յոհաննեսբուրգում մեկնարկում է BRICS-ի՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի գագաթնաժողովը։
Համաշխարհային հարստության մեկ քառորդը տնօրինող երկրների առաջնորդները մեկը մյուսի ետևից ժամանում են Հարավային Աֆրիկա, բացառությամբ Ռուսաստանի նախագահի, որը Հոհաննեսբուրգում կարող էր ձերբակալվել՝ միջազգային քրեական դատարանի օրդերով։ Մոսկվան այս հավաքին ներկայացված է արտգործնախարարի մակարդակով։
Այս գագաթնաժողովի օրակարգային հարցերից մեկը կազմակերպության հնարավոր ընդարձակումն է․ ըստ հարավաֆրիկացի պաշտոնյաների՝ ավելի քան 40 երկիր ուզում է դառնալ BRICS -ի անդամ, սակայն նրանց անդամակցությունը հաստատելու հարցում կառույցում միասնական դիրքորոշում չկա․ Չինաստանն ու Ռուսաստանը կողմ են, Հնդկաստանը՝ դեմ։