Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին հայանպաստ դիրքորոշման պատճառով. APA

Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը Երևանում ասուլիսի ժամանակ, 22-ը օգոստոսի, 2023թ.

Ադրբեջանական գործակալությունը այդ մասին հաղորդում է՝ չհրապարակելով իր աղբյուրը:

Բելգիայի արտգործնախարարը տարածաշրջան այցի շրջանակում այսօր կժամանի Ադրբեջան։

Ավանդաբար Ադրբեջանի նախագահն ընդունում է երկիր այցելող օտարերկրյա պետությունների արտգործնախարարներին, մինչդեռ APA գործակալությանը հայտնել են, որ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին՝ «հայանպաստ դիրքորոշման և Հայաստանում արած անհիմն հայտարարությունների պատճառով»։

«Հաջա Լաբիբը Հայաստան այցի ժամանակ հնչեցրել է հայանպաստ հայտարարություններ, որոնք հեռու են իրականությունից և չեն համապատասխանում տարածաշրջանում տիրող իրավիճակին», - APA-ին ասել է աղբյուրը, որը գործակալությունը չի հրապարակում:

Բելգիայի արտգործնախարարը Երևանում երկու օր առաջ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, մասնավորապես, որ Ադրբեջանի պարտավորությունն է Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովումն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և սահմանափակումը սովի սպառնալիք է ստեղծում։ Հաջա Լաբիբը խոստացել էր Երևանում հայտնած դիրքորոշումներն այս շաբաթ Բաքվում էլ կրկնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի, և ես Բաքվում կհիշեցնեմ այս մասին»․ Բելգիայի ԱԳ նախարարՄիջնորդները պետք է հոգ տանեն, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն. ՄիրզոյանՎարչապետն ու Բելգիայի ԱԳ նախարարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը