Չեխիայի արտգործնախարարը երեկ Հայաստանի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այդ մասին Յան Լիպավսկին գրել է X (Twitter) սոցիալական ցանցում:
«Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- ընդգծել է Լիպավսկին:
Հայաստանի արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ շեշտելով, որ շրջափակման հետևանքով Արցախ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, և իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. Ցեղասպանության կանխումը ՄԱԿ-ի և ԱԽ-ի հիմնական պարտականությունն է