Թուրքիան կոշտ քննադատել է Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը կղզում տեղի ունեցած վերջին անկարգությունների ու ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման համար մեղադրել էր թուրքական հատվածի անջատողականներին։
«Հայտարարությունը ամբողջովին կտրված է իրականությունից, և դրական ներդրում ունենալու փոխարեն ավելի է բարդացնում գործընթացը», - պնդել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
Առճակատումը տեղի էր ունեցել անցած շաբաթավերջին կղզին բաժանող բուֆերային գոտում, երբ խաղաղապահները փորձել էին խոչընդոտել նոր ճանապարհի կառուցումը թուրքական կողմից։
Միջադեպի հետևանքով տուժել էր միջազգային առաքելության չորս զինվորական։ ՄԱԿ-ը զգուշացրել էր, որ «խաղաղապահների վրա հարձակումը կարող է դիտարկվել որպես հանցագործություն՝ միջազգային իրավունքի համաձայն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիպրոսցի թուրքերի ագրեսիվ գործողությունների հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են տուժել