Մատչելիության հղումներ

Կիպրոսի թուրքերը հույս ունեն, որ Ռուսաստանը կճանաչի իրենց անկախությունը


Հյուսիսային Կիպրոսի թուրքական իշխանությունները հույս ունեն, որ իրենց տարածքում Ռուսաստանի դիվանագիտական գրասենյակի բացումն ի վերջո կհանգեցնի Մոսկվայի կողմից ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչմանն։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կիպրոսի տրանսպորտի նախարար Էրհան Արըկլըն։

Նրա խոսքով՝ «Խորհրդային Միությունն առաջինն էր, որ 100 տարի առաջ ճանաչեց Թուրքական հանրապետությունը։ Հուսով ենք, որ նույնը տեղի կունենա մեր դեպքում, կարծում եմ այս հարցը կընդգրկվի Ռուսաստանի օրակարգում», - նշել է Արըկլըն։

Ավելի վաղ Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել էր, որ սկսում է կանոնավոր հիմունքներով հյուպատոսական ծառայություններ մատուցել նաև կղզու հյուսիսային, թուրքաբնակ շրջաններում։

Որոշ գնահատականների համաձայն, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության տարածքում այս պահին շուրջ 50 հազար Ռուսաստանի քաղաքացի է բնակվում։

XS
SM
MD
LG