Մատչելիության հղումներ

Կիպրոսցի թուրքերի ագրեսիվ գործողությունների հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են տուժել


Կիպրոս կղզին բաժանող բուֆերային գոտին, արխիվ
Կիպրոս կղզին բաժանող բուֆերային գոտին, արխիվ

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահները տուժել են կիպրոսցի թուրքերի ագրեսիվ գործողությունների հետևանքով։ Կղզին բաժանող բուֆերային գոտում ոստիկանության և զինվորական համազգեստներով կիպրոսցի թուրքերը քաշքշել են խաղաղապահներին, բուլդոզերով քանդել ցեմենտե սյուներն ու փշալարերը բուֆերային գոտում, որը գտնվում է ՄԱԿ-ի վերահսկողության ներքո։

Միջադեպը տեղի է ունեցել բուֆերային գոտու 4-րդ սեկտորում, որտեղ ծառայում են Սլովակիայի խաղաղապահները։

ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչն ասել է, որ երեք խաղաղապահներ լուրջ վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվելու կարիք ունեն։

Այդ հատվածի հսկողությունն ուժեղացվել է բրիտանացի խաղաղապահների կողմից։

Լարվածության պատճառը Կիպրոսի թուրքական մասի իշխանությունների պլաններ են՝ նրանք ցանկանում են ՄԱԿ-ի վերահսկողության տարածքով անցնող ճանապարհ կառուցել։

XS
SM
MD
LG