Իրանում խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է հիջաբի օրենքը խախտելու համար նախատեսված նոր՝ ավելի խիստ պատժամիջոցները: Այժմ օրենքը պետք է ներկայացվի Սահմանադրական պահապանների խորհրդին, որը կազմված է փաստաբաններից, ինչպես նաև իսլամական հոգևորականներից, որոնք նշանակվել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից։
CNN-ի տվյալներով՝ օրինագիծը բաղկացած է 70 հոդվածից, որոնք նախատեսում են շատ ավելի մեծ տուգանքներ և երկարաժամկետ ազատազրկում հիջաբ կրելուց հրաժարվող կանանց համար։ Օրենքների նոր փաթեթի համաձայն՝ ազատազրկման ժամկետը կկազմի մինչև 10 տարի, իսկ տուգանքը կբազմապատկվի հազարով՝ մինչև 360 մլն իրանական ռիալ (7800 եվրո):
Ժամանակակից Իրանում օրենքը բոլոր կանանց պարտավորեցնում է ծածկել մազերը և պարանոցը։ Փոխոստիկանությունը հետևում է դրա պահպանմանը, և խախտողները բացահայտվում են նաև փողոցների տեսախցիկների ձայնագրություններով։ Օրենսդրության խստացումը Իրանի իշխանությունների պատասխանն է անցյալ տարվա բողոքի ցույցերին, որոնք բռնկվեցին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Երիտասարդ կինը մահացել է հիջաբը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով կալանավորվելուց հետո: Ամինիի ընտանիքը պնդում էր, որ իրավապահները նրան ծեծելով սպանել են։
Ոստիկանության բռնությունների դեմ կարգախոսներով բողոքի ցույցերը Իրանում ճնշեցին բռնի ուժով, ինչի հետևանքվ 500 մարդ զոհվել, տասնյակ հազարավորները ձերբակալվել են։ Մի քանի ցուցարարներ մահապատժի են ենթարկվել։ Այդուհանդերձ Իրանում բազմաթիվ կանայք շարունակում են պայքարել հիջաբ կրելու պահանջի դեմ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում մահապատժի է ենթարկվել հակակառավարական ցույցերի ևս երեք մասնակից