Սև ծովում անվտանգ միջանցքի փակվելուց հետո առաջին անգամ առևտրային նավ է Օդեսայից հասել Ստամբուլ

Ուկրաինա - Օդեսայի նավահանգիստը, արխիվ

Հուլիսի 17-ից՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման գործարքը չերկարաձգելուց ու Սև ծովում անվտանգ միջանցքի փակվելուց հետո առաջին անգամ Օդեսայից դուրս եկած բեռնանավը հասել է Ստամբուլի նավահանգիստ։

Կոնտեյներներով բեռնված «Յոզեֆ Շուլտե» նավը Օդեսայից դուրս է եկել օգոստոսի 16-ին։ Այն 30 հազար տոննա բեռ է փոխադրում, այդ թվում՝ պարենային ապրանքներ։ Հոնկոնգի դրոշով նավարկող այդ նավը ռուս - ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր՝ 2022-ի փետրվարից, մնացել էր Օդեսայի նավահանգստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անօդաչուներով գիշերային նոր հարձակումներ Օդեսայի և Նիկոլաևի շրջանների վրաՌուսական հարվածների հետևանքով վնասվել են Օդեսայի և Իզմայիլի նավահանգիստներըՕդեսան նորից հրթիռակոծվել է, Մոսկվայում անօդաչուներ են ընկել