Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է մնում այն կապակցությամբ, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ լինել առևտրային, մարդասիրական և մասնավոր ավտոմեքենաների համար: Այս մասին երեկ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստից առաջ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ նոր բան կարող է ասել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պաշտոնական Վաշինգտոնի ձեռնարկած քայլերի մասին:
«Ես Նյու Յորքի գործընկերներին կթողնեմ խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին, բայց դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ներկայացնելու է Միացյալ Նահանգները և մասնակցելու է նիստին որպես օգոստոս ամսվա նախագահող», - նշել է Պատելը:
Նա բավարարվել է վերահաստատելով, որ Միացյալ Նահանգները «նվիրված է մնում Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագային նպաստելուն ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ տարածաշրջանում՝ դաշնակիցների, ինչպես նաև այդ հարցով գործընկերների հետ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը համակարծիք է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվիՄիրզոյան. Ցեղասպանության կանխումը ՄԱԿ-ի և ԱԽ-ի հիմնական պարտականությունն էԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է անում Լաչինի միջանցքով վերականգնել ազատ երթևեկությունը