Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Միրզոյանի ելույթը նախատեսվում է տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին։
Հայաստանի դիմումի հիման վրա կայանալիք հրատապ նիստն ընթանալու է բաց ռեժիմով, դրան մասնակցելու են Անվտանգության խորհրդի 15՝ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Այս ամիս Անվտանգության խորհուրդը նախագահում է ԱՄՆ-ը։
Պաշտոնական Երևանը Անվտանգության խորհրդին ուղղված իր դիմումում կոչ էր արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նվազագույն ակնկալիքը պետք է լինի ԼՂ փաստահավաք առաքելություն ուղարկման մասին բանաձևի ընդունումը. քաղաքական մեկնաբանԻ՞նչ ակնկալել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում վաղվա նիստումՎիճակը օրհասական է, ՄԱԿ-ի ԱԽ-ից ակնկալում ենք բանաձև. Արցախի ՄԻՊՄԱԿ ԱԽ-ը վաղը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հարցով