Նախկին Խորհրդային Միության փլուզումից հետո ժամանակակից Ռուսաստանը առաջին անգամ դեպի լուսին տիեզերական թռիչք է կատարում։
«Վոստոչնի» կայանից ուրբաթ վաղ առավոտյան հրթիռի մեկնարկը ուղիղ հեռարձակվում էր «Ռոսկոսմոսի» յություբյան ալիքով։
Պլանավորված է մի քանի օրից «Լուսին-25» կոչվող ապարտ իջեցնել լուսնի հարավային մասում։ Այն ուսումնասիրելու է լուսնի մակերևույթը։
Մոտավորապես կես դար առաջ «Լուսին-24» ապարատը լուսնի մակերևույթից նմուշներ էր հասցրել երկիր, որից խորհրդային գիտնականները եզրակացրել էին, որ լուսնի մակերևույթի տակ կարող է սառույց լինել։