Ռուսաստանի Դաշնությունը կամրապնդի արևմտյան սահմանին տեղակայված զինված ուժերի միավորումները, ռազմական գերատեսչության կոլեգիայի ժողովում այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր մենք կքննարկենք Լենինգրադի և Մոսկվայի զինտարածքների ստեղծման և մեր արևմտյան սահմաններում Ռուսաստանի ուժերի հզորացման հետ կապված հարցեր»,- ասել է նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևի փոխանցմամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր զոհվել է 10 749 խաղաղ բնակիչ