Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Լուիս Բոնոն Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու դրա հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանը ի հեճուկս ստանձնած պարտավորությունների ամբողջովին դուրս չի բերել զինված ուժերը Ադրբեջանի տարածքից», «խոչընդոտում է հաղորդակցությունների բացմանը»։

Ամերիկացի բանագնացի հետ հանդիպմանն էլ, ըստ հաղորդագրության, Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շրջափակման մեջ պահելու մասին հայտարարություններն «անհիմն են», հիշեցնելով, որ որպես Լաչինի միջանցքի այլընտրանք Բաքուն առաջարկել է Աղդամի ճանապարհը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լուիս Բոնոն տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի նաև ԼՂ-ի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. Միլլեր