Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարն ու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցերը


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Նրանք անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները՝ ընդգծելով Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրամայականը:

XS
SM
MD
LG