Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր մոտ 50 հազար ուկրաինացի կորցրել է ձեռքերն ու ոտքերը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պրոթեզների աշխարհի խոշորագույն արտադրողին՝ գերմանական Ottobock ընկերությանն ու նրա գործընկերներին:
Ըստ WSJ-ի՝ վերջույթները կորցրած ուկրաինացիների թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ պրոթեզավորումը ժամանակ է պահանջում, և որոշ տուժածներ վնասվածքից հետո շաբաթներ կամ ամիսներ շարունակ ամպուտացիայի են սպասում։
Հեղինակավոր լրատվամիջոցը շեշտում է, որ բացի այդ, պրոթեզների արժեքը կարող է հասնել մինչև 50 հազար եվրոյի, մինչդեռ ուկրաինական իշխանությունները յուրաքանչյուր վիրավոր զինվորին վճարում են մինչև 20 հազար եվրո, իսկ քաղաքացիական անձինք հաճախ ընդհանրապես չեն կարողանում բուժվել և ստիպված են լինում դիմել բարեգործական կազմակերպությունների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հուլիսին Ուկրաինայում 143 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ․ ՄԱԿ