Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը «իրական» է համարում Կրեմլի կողմից մարտավարական միջուկային զենք կիրառելու վտանգը


Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդեն

Ուկրաինայում պատերազմի տասնհինգ ամիսների ընթացքում 9083 խաղաղ բնակիչ է զոհվել, 15779-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հունիսյան զեկույցում։

Մինչ մասնագետները արձանագրում են պատերազմի աղետալի հետևանքները, ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Կրեմլը կարող է ավելի հեռուն գնալ։ Ջո Բայդենը, մասնավորապես, «իրական» է անվանել մարտավարական միջուկային զենք կիրառելու վտանգը. - «Երբ ես երկու տարի առաջ ասացի, որ անհանգստանում եմ, թե Կոլորադո գետը կարող է չորանալ, բոլորը ինձ նայեցին այնպես, կարծես խելագար եմ: Նրանք ինձ նույն կերպ էին նայում, երբ ես ասացի անհանգստանում եմ, որ Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք օգտագործել: Բայց սա իրական սպառնալիք է»։

Միացյալ Նահանգների նախագահը չի հստակեցրել, թե ինչ տվյալների հիման վրա է նման եզրակացության հանգել։ Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ դեռևս չի տեսնում նշաններ, որ Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել։ Արևմտյան վերլուծաբաններից շատերը սակայն համոզված են, որ եթե ռուսական բանակը սկսի պարտվել ռազմի դաշտում, միջուկային հարվածի վտանգը հսկայական կլինի։

Կրեմլի պատվերով աշխատող քաղաքագետները գրեթե ամեն օր են հայտարարում, թե միջուկային գերտերությունը չի կարող պարտվել սովորական զենքով պատերազմում։ Ընդ որում, նման հայտարարություններ են անում նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր սպառնացել է անհապաղ հարվածներ հասցնել Ուկրաինայում որոշումների կայացման կենտրոններին՝ եթե ուկրաինական ուժերը հարվածեն Ռուսաստանի տարածքին՝ ներառյալ Ղրիմը, HIMARS և Storm Shadow հրթիռներով. - «Այդ հրթիռների օգտագործումը հատուկ ռազմական օպերացիայի գոտուց դուրս կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիակատար ներգրավվածություն հակամարտությանը, և դրան կհետևեն անհապաղ հարվածներ Ուկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին»։

Ռուսական կողմը շարունակում է ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը

Ռուսական կողմը շարունակում է ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը անօդաչուներով և հրթիռներով։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ, այս գիշեր ուկիանական ՀՕՊ-ը կարողացել է խոցել ռուսների արձակած 30 անօդաչուներից 28-ը։

Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է, թեև ոչ այնքան արագ,ինչպես աշնանը, երբ ուկրաինական բանակը շատ արագ ազատագրեց Խարկովի մարզի օկուպացված շրջանները։ «Ազատության» ռուսական ծառայության Hастоящее время ծրագրին տված հարցազրույցում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բացատրել է. - «Հիմա անհնար է ակնկալել, որ ամեն ինչ կկատարվի նույնքան արագ, որքան Խարկովի դեպքում։ Որովհետև ճակատային գիծը բոլորովին այլ է, և' տեղանքը, և' եղանակային պայմանները: Գումարած՝ ռուսները պատրաստվելու հնարավորություն ունեին։ Առաջախաղացումը դանղաղ է ընթանում նաև ականապատ դաշտերի անհավանական խտության պատճառով»։

Ռեզնիկովը ուկրաինական հակահարձակման մասին մանրամասներ չի հաղորդել, միաժամանակ հույս է հայտնել, որ հաջորդ տարի Ղրիմը կլինի Կիևի վերահսկողության տակ։ Ռեզնիկովը ասել է, թե իր հաջորդ ծննդյան օրը հունիսի 18-ին նշելու է Ռուսաստանի կողմից բռնակցված թերակղզում արևմտյան գործընկերների հետ։

Պաշտպանության նախարարը մանրամասն խոսել է արևմտյան աջակցության մասին՝ համոզմումնք հայտնելով, որ արդեն կես տարի անց Ուկրաինան կկարողանա օգտագործել ամերիկյան F-16 կործանիչներ։ Այդքան ժամանակ է անհրաժեշտ օդաչուերին և ինժեներներին վերապատրաստելու համար։

«Արդիական կործանիչների բացակայությունը սակայն չի խնագարի ուկաինացիներին այս հակահարձակման ժամանակ հաջողության հասնելու համար», - հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանւթյան նախարարը։

XS
SM
MD
LG