Հուլիսի 31-ին Բաթումում ռուսական Astoria Grande զբոսանավի ժամանելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից Ուկրաինայի երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը՝ Մարինա Չոբանյանը, մինչև հիմա գտնվում է Օզուրգեթիի ժամանակավոր պահման մեկուսարանում։
Բերման է ենթարկվել նաև Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ Դմիտրի Զակրևսկին։
Բերման ենթարկվածները մեղադրվում են փոքր խուլիգանության և իրավապահների պահանջներին չենթարկվելու հոդվածներով, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Բաթումում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 23 ցուցարար։