Մատչելիության հղումներ

Ռուս զբոսաշրջիկներին նորից բողոքի ակցիաներով են «դիմավորել» Բաթումում


Բողոքի ակցիա Բաթումի նավահանգստում, 31 հուլիսի, 2023թ.
Բողոքի ակցիա Բաթումի նավահանգստում, 31 հուլիսի, 2023թ.

Բաթումի նավահանգստում անցած գիշեր տեղի է ունեցել բողոքի նոր ակցիա, որի մասնակիցները դատապարտել են Astoria Grande ռուսական զբոսանավի մուտքը նավահանգիստ:

«Ռիա Նովոստի» ռուսական լրատվական գործակալությունը հայտնել է, որ այդ նավը հետայսու չի մտնի Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաքի նավահագիստ:

Բողոքի ակցիայի մասնակիցներից 9-ը բերման են ենթարկվել: Ակտիվիստները վանկարկել են «Աբխազիան Վրաստան է», «Ռուսաստանն օկուպանտ է» կարգախոսները և պարզել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը դատապարտող, այդ թվում՝ հայհոյանքներով, պաստառներ:

Astoria Grande-ն հուլիսի 29-ին է սկսել ուղևորությունը Սոչի-Տրապիզոն-Բաթումի-Ամասրա-Ստամբուլ-Սոչի երթուղով: Զբոսաշրջիկների թվում կան ռուսական հեռուստաէկրանի և էստրադայի աստղեր, ովքեր իրենց միանշանակ աջակցությունն են հայտնել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը:

Նմանօրինակ առաջին բողոքի ակցիան տեղի է ունեցել հուլիսի 27-ին, երբ այդ երթուղին կատարող Astoria Grande-ն խարիսխ է գցել Բաթումիի նավահագստում:

Այդ կապացությամբ նույն օրը բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

XS
SM
MD
LG