Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա, տառապում են սարսափելի հումանիտար ճգնաժամից:
«Հումանիտար ճգնաժամը շրջափակված Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», - ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլայը:
«Լաչինի միջանցքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ է դրել 120 հազար մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը», - նշել է ԵՀԿ գլխավոր քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի օմբուդսմենն ահազանգում է՝ մարդիկ հոգեկան գերլարված վիճակում են, թերսնված, ուշագնացության դեպքերն աճում են