Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը շվեդ պաշտոնակից Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցը:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի շուրջ»,- նշվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Բացի այդ, Ֆիդանը զրույցի ընթացքում «անթույլատրելի» է անվանել Շվեդիայում խոսքի ազատության քողի տակ մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը պարբերաբար այրելու փաստը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոպենհագենում՝ Իրաքի դեսպանատան դիմաց, ցուցարարները կրկին այրել են ՂուրանըՇվեդիայի ղեկավարները բազմիցս ընդգծել են, որ այդօրինակ ակցիաները ոչ մի կերպ չեն արտահայտում պաշտոնական Ստոկհոլմի վերաբերմունքը մահմեդականների նկատմամբ:
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո:
Թուրքիան ներկայացրել է որոշ նախապայմաններ, մասնավորապես, պահանջելով, արտահանձնել Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվողներին, դադարեցնել աջակցությունը քուրդ զինյալ անջատականներին և ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:
Ֆինլանդիան արդեն միացել է ՆԱՏՕ-ին, իսկ Շվեդիայի հարցով Թուրքիայի խորհրդարանում նախատեսված վավերացումը, հավանաբար, տեղի կունենա այս տարվա աշնանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխադարձ մեղադրանքներից հետո, ի վերջո, Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի եկան