Մատչելիության հղումներ

Կոպենհագենում՝ Իրաքի դեսպանատան դիմաց, ցուցարարները կրկին այրել են Ղուրանը


Բողոքի ակցիա Կոպենհագենում՝ Ղուրանի արյումից հետո
Բողոքի ակցիա Կոպենհագենում՝ Ղուրանի արյումից հետո

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ՝ Իրաքի դեսպանատան դիմաց, ցուցարարները կրկին այրել են մահմեդականների սուրբ գիրքը համարվող Ղուրանը: Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցները «Դանիացի հայրենասերներ» ծայրահեղ ազգայնական խմբավորման ներկայացուցիչներ են։

Սա «Դանիացի հայրենասերների» երկրորդ նման ակցիան է մեկ շաբաթվա ընթացքում։ Անցած հինգշաբթի օրը մի խումբ ակտիվիստներ նույն վայրում այրել էին Ղուրանը և ոտնահարել Իրաքի դրոշը։

Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկեն դատապարտել է ակցիան և տեղի ունեցածը որակել «հիմարություն և սրբապղծություն», միաժամանակ հավելելով, որ կրոնական գրականության այրումը դանիական օրենսդրությամբ հանցագործություն չէ։ Այդ միջադեպից հետո հարյուրավոր մարդիկ Բաղդադում գտնվող Դանիայի դեսպանատան մոտ են հավաքվել՝ վանկարկելով կրոնական կարգախոսներ: Բասրա քաղաքում էլ ցուցարարները հրկիզել են փախստականների հարցերով դանիական հումանիտար առաքելության շենքը։

Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդը հատուկ հայտարարությամբ կոչ էր արել միջազգային կազմակերպություններին և արևմտյան կառավարություններին «դադարեցնել սադրանքներն ու ատելության հրահրումը, անկախ պատճառներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG