Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը․ ՊԲ

Այսօր ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Պաշտպանության բանակը՝ նշելով՝ հայկական կողմում կորուստներ չկան։

Ըստ ՊԲ-ի՝ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Բաքուն հաղորդմանը դեռ չի արձագանքել։