Հուլիսի 14- ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը՝ նշելով՝ հայկական կողմում կորուստներ չկան։
Այս հատվածում հրադադարի խախտման մասին Ստեփանակերտն այսօր արդեն երկրորդ անգամ է հայտնում:
Տեղի ունեցածի մասին, ըստ հաղորդագրության, հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այս հաղորդմանը Բաքուն դեռ չի արձագանքել։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել էր Ստեփանակերտին Ասկերանի շրջանի իրենց դիրքերը գնդակոծելու համար։ Պաշտպանության բանակը հաղորդումն ապատեղեկատվություն էր որակել։