Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի կարգավորման համար, բայց ուկրաինացիները պահպանում են իրենց անընդունելի դիրքորոշումը։ «Նրանք նախկինի պես մերժում են երկխոսության որևէ հնարավորություն», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ երեկո հանդիպելու է Ռուսաստան ժամանած աֆրիկյան երկրների առաջնորդների հետ՝ քննարկելու ուկրաինական խնդիրը։
Աֆրիկայի մի շարք երկրներ հանդես էին եկել ռուս-ուկրաինական կարգավորման սեփական նախաձեռնությամբ։ Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում Պուտինն ասել է, թե հարգանքով են վերաբերվում այդ նախաձեռնությանը և ուշադիր ուսումնասիրում են այն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտին․ «Ռուսաստանը կարող է լրացնել ուկրաինական հացահատիկի պակասը միջազգային շուկաներում»Աֆրիկյան երկրների ղեկավարների մեծ մասն անտեսում է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը