Աֆրիկյան երկրների ղեկավարների մեծ մասը հրաժարվել է մասնակցել Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին:
Միջոցառումը, որին ներկա է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, գումարվում է այսօր Սանկտ Պետերբուրգում:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ, աֆրիկյան 54 երկրներից միայն 17-ն են մասնակցում նախագահների մակարդակով: Աֆրիկյան 10 երկրների պատվիրակությունները կգլխավորեն վարչապետերը։
Գագաթնաժողովի մասնակիցների գրեթե կեսը պատվիրակություններ են ուղարկել ավելի ցածր մակարդակով։ Նրանցից 17-ը գլխավորում են փոխվարչապետերն ու նախարարները, 5 երկրներից ներկա կլինեն միայն դեսպանները, ևս 5 երկրներ ընդհանրապես հրաժարվել են պատվիրակներ ուղարկել: