Պաշտպանության նախարարության զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին երեկ հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ Գրիգորյանի կողքին՝ գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ հրամանատարի (պետի) կողմից ստորադասին (ենթակային) ինքնասպանության հասցնելը։ Կատարվում է նախաքննություն։
Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ դեռևս չպարզված հանգամանքներում հուլիսի 26-ին հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Մուրադ Գրիգորյանը. ՊՆ