Մատչելիության հղումներ

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ


Շտապօգնության բրիգադը երեկ պարանոցի շրջանում ինքնավնասումով իր բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 Հիվանդանոցային համալիր է տեղափոխել ապրիլի 29-ից հոսպիտալում բուժման և վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի, հայտնում է Քննչական կոմիտեն։

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG