Փետրվարի 19-ին զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը, հայտնում են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ կառույցից հայտնել էին, որ հաղորդում էին ստացել, որ զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում զինծառայողը հայտնաբերվել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումով։
Ըստ նախնական տվյալների՝ նա մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։
Նշվում է, որ դիրքի պատասխանատուն ձերբակալվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, զինծառայողին վիրավորանք հասցնելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով։