Դոնեցկի Կոնստանտինովկայում հարձակման զոհերի թիվը հասել է երեքի․ 12-ամյա մի աղջիկ, որ նախորդ օրը վիրավորվել էր, հիվանդանոցում մահացել է։
Ավելի վաղ հաղորդվել էր կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած 10-ամյա տղայի մահվան մասին։
«Այսպես, կասետային արկերի հրթիռակոծության արդյունքում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, 6 մարդ վիրավորվել է»,- ասել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Ուկրաինական կողմը հաղորդել էր, որ ռուսական զորքերը «Սմերչ» հրթիռային համակարգից կրակել են ջրամբարներից մեկի ափի ուղղությամբ, որտեղ մարդիկ հանգստանում էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնեցկի Կոնստանտինովկայում հարձակման զոհերի թիվը հասել է երկուսի