Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ռուս-ադրբեջանական, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Մոսկվայում այսօր նախատեսված է նաև Հայաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հանդիպում, ապա եռակողմ բանակցություններ, որի ընթացքում ըստ ռուսական կողմի՝ Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում այսօր կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները