Թուրքիայում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, վնասներ՝ ևս, այսօր հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը։

Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ այսօր Թուրքիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է Ադանայում՝ Կոզան քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին. կան հարյուրավոր զոհեր