Թվիթերի կապույտ թռչունը կփոխարինվի X-ով

Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը կիրակի օրը պարզաբանել է, որ սոցիալական ցանցը զարգացնելու համար կվերաբրենդավորի և կփոխարինի հայտնի կապույտ թռչնի լոգոն X տառով։

Փոփոխությունները հետևում են Մասկի վերջին խոստովանությանը, որ գովազդից ստացված եկամուտները գրեթե կիսով չափ նվազել են:

Twitter-ի նոր տարբերանշանը՝ Սան Ֆրանցիսկոյի կորպորատիվ շտաբի շենքի վրա, Կալիֆորնիա, 23-ը հուլիսի, 2023թ․

«X տարբերանշանի ժամանակավոր տարբերակը կհայտնվի այսօր»,- Թվիթերում երեկ գրել է Մասկը:

«Մենք շուտով հրաժեշտ կտանք Թվիթեր ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- ասել է Մասկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլոն Մասկը ցանկանում է փոխել Twitter-ի տարբերանշանը