Ղրիմի երկնքում հակաօդային պաշտպանությունը խոցել կամ ճնշել է 11 անօդաչու թռչող սարք։ Ջանկոյսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է զինամթերքի պահեստին, հայտարարել է Ղրիմի ՌԴ ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Որոշում է կայացվել տարհանել մոտակա գյուղերը՝ պայթյունի վայրից հինգ կիլոմետր շառավղով։
Պայթյունի հետևանքով դադարեցվել Ջանկոյ-Սիմֆերոպոլ երկաթուղային երթևեկությունը։
Վերջին շաբաթվա ընթացքում սա երրորդ խոշոր հրդեհն է թերակղզու ռազմական օբյեկտներում։ Շաբաթ օրը Ակսյոնովը հայտնել էր, որ Կրասնոգվարդեյսկի շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։
Այս գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Մոսկվայի վրա, հայտնել են Ռուսաստանի իշխանությունները: Նրանցից մեկը հարվածել է ՌԴ ՊՆ գլխավոր շենքի մոտ գտնվող շենքին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Մոսկվայի՝ առավոտյան քաղաքը հարձակման է ենթարկվել ԱԹՍ-ներով