Ադրբեջանում հուլիսի 23-ին ձերբակալել են ժողովրդավարության և բարեկեցության կուսակցության նախագահ Գուբատ Իբադօղլուն:
Ընդդիմադիր գործչին մեղադրում են ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ, Թուրքիայում ծայրահեղական և ահաբեկիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ կապեր հաստատելու համար:
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն Իբադօղլուին ձերբակալելու հրամանագիր է արձակել Թուրքիայի գործընկերներից ստացված տեղեկատվության հիման վրա:
Իբադօղլուի հետ միասին ձերբակալվել են ևս չորս ամբաստանյալներ: Նրանցից մեկը ցուցմունք է տվել Իբադօղլուի հետ իր կապերի մասին։
«Իբադօղլուի գրասենյակը խուզարկվել է, հայտնաբերվել են կարևոր փաստաթղթեր, քաղաքական գործիչը կալանավորվել է»,- նշվում է «Թրենդ» գործակալության հաղորդագրությունում:
Քննիչները շարունակում են քննչական գործողությունները Գուբադօղլուի նկատմամբ հարուցված քրեական գործով: