Թուրքիայի իշխանությունները ավելի քան հազար հոգու ձերբակալելու որոշում են կայացրել:
Թուրքական աղբյուրների համաձայն՝ 1112 մարդ կասկածվում է 2016 թվականին երկրում զինված հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: CNN Turk-ի փոխանցմամբ՝ կասկածյալները հիմնականում Անկարայից են, ոստիկանությունը, սակայն, գործողություններ է իրականացնում երկրի բոլոր 76 նահանգներում:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ, 150 հազար պետական ծառայողներ և զինվորականներ հեռացվել են աշխատանքից: Ընդդիմադիրները պնդում են, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղաշրջման փորձը օգտագործում է ընդդիմախոսներին և երկրում այլակարծությունը ճնշելու համար: