Ղրիմի կամրջով մեքենաների երթևեկությունը միառժամանակ դադարեցվել է

Ղրիմի կամուրջը, արխիվ

Սիմֆերոպոլից ստացված հաղորդագրության համաձայն` իշխանությունները կարգադրել են դադարեցնել Ղրիմի կամրջով երկու ուղղությամբ ավտոմեքենաների երթևեկությունը: Որոշման պատճառի մասին տեղեկություն չկա:

«Կամրջով մեքենաների երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է, կամրջին և ստուգման գոտում գտնվողներին խնդրում ենք հանգստություն պահպանել և ենթարկվել տրանսպորտահյին անվտանգության աշխատակիցների կարգադրություններին», - ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ իշխանությունները վարորդների համար կազմել են հատուկ հուշագիր, որով նրանք պետք է առաջնորդվեն այն դեպքում, եթե Ղրիմի կամրջին տագնապ հայտարարվի:

Վարորդները, մասնավորապես, պետք է ենթարկվեն բարձրախոսներով հրապարակվող հրահանգներին, դուրս չգան մեքենաներից, սահմանված արագությամբ երթևեկեն ելքի ուղղությամբ և չտեսանկարահանեն ու համացանցում չտեղադրեն տեղի ունեցող իրադարձությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղրիմում զինամթերքի մեծ պահեստ է բռնկվել, պայթյունները շարունակվում են արդեն մի քանի ժամԿոնաշենկով. «Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինային հատուցման հարված են հասցրել» Վլադիմիր Պուտին. «Ռուսաստանը կպատասխանի Ղրիմի կամրջի հարվածին»Ղրիմի կամուրջը վերստին ենթարկվել է գրոհի