ԿՀՎ տնօրեն. Պուտինը դեռ չի որոշել՝ ինչ անել Պրիգոժինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժին, կոլաժ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ»-ի ապստամբությունից մեկ ամիս անց դեռ չի որոշել, թե ինչ անել ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը՝ ելույթ ունենալուվ Ասպենի ինստիտուտի անվտանգության ֆորումում։

Բըրնսի խոսքով՝ մասնավոր ռազմական այդ ընկերությունը Կրեմլի համար կարևոր նշանակություն ունի, հատկապես Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ռուս վարձկանների ներկայության պատճառով:

ԿՀՎ տնօրենը ենթադրում է, որ Պուտինը, լինելով քինախնդիր անձ, այժմ փորձում է Պրիգոժինին «առանձնացնել» «Վագներ»-ից և դրանից հետո մաքրել նրա հետ հաշիվները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեկնարկում են Բելառուսի բանակի և «Վագների» համատեղ զորավարժությունները Պեսկով. «Պուտինը և Պրիգոժինը Կրեմլում հունիսի 29-ին բանակցել են»Պրիգոժինը ցրել է իր մեդիակայսրությունը Զինվորական խռովությունն ավարտվել է, շատ հարցեր անպատասխան են մնացել