Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, բոլոր խանութները դատարկ են, ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Կառույցը ֆեյսբուքյան էջում անգլերենով հրապարակված ուղերձով դիմում է միջազգային հանրությանը՝ խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել։
Սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների իսպառ բացակայության հետևանքով 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տառապանքների է ենթարկվում, շեշտում են գրասենյակից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մահեր, զանգվածային ցույցեր՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը զուգընթաց Աղդամից հումանիտար բեռների առաքումը Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը. Կլաար