Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի հրաժարականից հետո ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց անկուսակցական Զավեն Մանուկյանի թեկնածությունը։
Վերջինս այսօր բաց քվեարկությամբ՝ ձայների15 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընտրվեց համայնքի ղեկավար։
Դաշնակցական Արծրունի Իգիթյանն անցած շաբաթ էր հրաժարական ներկայացրել՝ որպես պատճառ նշելով առողջական խնդիրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կվերցնի իշխանությունը Ախուրյան խոշորացված համայնքում