Վերին Լարսում հայերը օգնում են ռուսների ու վրացիների աշխատանքի համակարգմանը

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավար Ռուսլան Դավիդովը վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը ասել է, որ Վերին Լարս անցակետում հայ գործընկերներն օգնում են համակարգել աշխատանքը վրացական կողմի հետ։

Դավիդովի ասելով, Վերին Լարսում ռեկորդային արդյունք է գրանցվել՝ հունիս ամսվա ընթացքում անցակետով անցել են 31 հազար 622 բեռնատար մեքենաներ։ Նա հավաստիացրել է, որ այդ տեմպը հուլիսին պահպանվում է, հերթեր չկան, գումարած, որ սեզոնին 3-3,5 հազար մարդատար մեքենաներ են անցնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում Վերին Լարսի անցակետում 11-ի փոխարեն կգործի 39 անցուղի