Մատչելիության հղումներ

Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ այս փուլում ռուս-վրացական սահմանը փակելու կամ այլ միջոցառումների դիմելու որևէ անհրաժեշտություն չի տեսնում։

«Երկու կողմերից մեքենաների երթևեկության աճ Կազբեգի-Վերին Լարս անցակետի սահմանային շրջանում չի նկատվում։ Վրաստանի ՆԳՆ ստորաբաժանումները ամբողջովին վերահսկում են իրավիճակը»,- նշված է ռուսաստանյան իրադարձությունների հետ կապված Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությունում։

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն, իր հերթին, մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: Այսօր խմբավորումը հայտարարում է Ռոստովում վերահսկողության մասին։

Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին։

XS
SM
MD
LG