Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Վիեննա մեկնարկել է Ավստրիայի իր գործընկերոջ՝ Ալեքսանդր Շալենբերգի հետ առանձնազրույցով։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Երկու նախարարները ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները հանդիպել էին նաև անցյալ տարվա փետրվարին Երևանում։ Համատեղ ասուլիսի ժամանակ Շալենբերգը հայտարարեց, որ Եվրամիությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստակամ են օգնելու Երևանին և Բաքվին՝ խնդիրների լուծման հարցում։ Ալեքսանդր Շալենբերգը հատուկ ուղերձ նաև հղեց Երևանին և Բաքվին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն, ԵԱՀԿ ՄԽ-ն պատրաստ են օգնել Երևանին և Բաքվին, եթե կողմերը ցանկանան․ Շալենբերգ